«Գևորգ Կոստանյանի գործը Ինտերպոլը համարել է քաղաքական». Թագուհի Թովմասյանը փաստաթուղթ հրապարակեց
![]() 269 Երեքշաբթի, 16 մարտի, 2021 թ., 15:20 Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ հեղափոխությունից 2,5 տարի հետո այնպիսի իրավիճակ է, երբ մինչև հիմա անհայտ է, թե ովքեր են սպանել 10 քաղաքացիներին, ով է հրաման տվել գնդակահարել ցուցարարներին փողոցում: «Այս ընթացքում գլխավոր դատախազությունն ու ՀՔԾ-ն անընդհատ հավաստիացումներ էին տալիս, թե Մարտի 1-ի բացահայտմանը խանգարում են այն մի քանի հետախուզվող մարդիկ, հիմա դրանց էլ կբերենք, ամեն ինչ կբացահայտվի, բայց կյանքը ցույց է տալիս, որ, ըստ էության, նույնիսկ այն մարդիկ, որոնք ասում են՝ պատրաստ ենք գալ և ցուցմունքներ տալ, ՀՔԾ-ն չի ընդառաջում: Ստացվում է, որ շատ մարդիկ, ովքեր լքեցին Հայաստանը, հայտարարում էին, որ քաղաքական հետապնդման են ենթարկվում, և այդ հետապնդումը փորձում էին իրենց ձևակերպմամբ ապացուցել: Այդ պաշտոնյաների մեջ էր նաև նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը»,- ասաց պատգամավորը: «Այսինքն՝ Գևորգ Կոստանյանի գործը Ինտերպոլը համարել է քաղաքական և, ըստ էության, մերժել է Հայաստանի իրավապահներին հետախուզել նրան: Մինչդեռ մեր Դատախազությունն ու ՀՔԾ-ն անընդհատ հայտարարում էին, թե հետախուզում են հայտարարել»,- հավելեց Թովմասյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
