Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ»․ Լյովա Եղիազարյան

«Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ»․ Լյովա Եղիազարյան
227
Չորեքշաբթի, 17 մարտի, 2021 թ., 15:06

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ:
Լուսավոր Հայաստան կուսակցությունը հայտարարում է, որ համաձայն է ընտրությունների, բայց աընդհատ մի պատրվակ է գտնում, մի նոր առաջարկություն է անում՝ նպատակ ունենալով խափանել գործընթացը:
Չորս ամսվա ընթացքում Մարուքյանն արել է չորս առաջարկ.
ա) ստեղծել անցումային կառավարություն, որն էլ կանցկացնի ընտրություններ:
բ) վարչապետի հրաժարականից հետո ինքը կառաջադրվի:
գ) ԳՇ-ին հանգիստ թողնելիս ինքը չի առաջադրվի:
Եվ վերջապես: Առաջարկում է, որ ընտրությունները անցկացվեն մինչև հունիսի 1-ը:
Իսկ եթե հունիսի 2-ը՞, կամ 3-ը՞, կամ 15-ը՞:
Լուրջ չի, պարո՛ն Մարուքյան: Հասկանալի է,որ ձեզ ձեռնտու չեն արտահերթ ընտրությունները, բայց մի՛ փորձեք քաղաքական աճպարարությամբ խաբել քաղաքացուն:
Ամեն ինչ այնքա՜ն պարզ է»: