Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Փաստաբան Ամրամ Մակինյանը հրավիրվել է ԱԱԾ

Փաստաբան Ամրամ Մակինյանը հրավիրվել է ԱԱԾ
283
Չորեքշաբթի, 17 մարտի, 2021 թ., 19:24

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի ընկերներ, փաշինյան-վարդապետյան հանցավոր համագործակցության գործով հրավիրվել եմ ԱԱԾ բացատրություն տալու…
Ավարտից հետո մանրամասն կներկայացնեմ գործի ընթացքը…»:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին 168.am-ը հրապարակել էր տեսանյութ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի՝ իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ: