Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Սպասենք ոչ տրամաբանական զարգացումների հերթական ցիկլին». Տիգրան Աբրահամյան

«Սպասենք ոչ տրամաբանական զարգացումների հերթական ցիկլին». Տիգրան Աբրահամյան
281
Չորեքշաբթի, 17 մարտի, 2021 թ., 23:03

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատերազմից հետո առաջին մարտավարական, մարտավարա-մասնագիտական զորավարժությունն ընթանում է մի ժամանակաշրջանում, երբ Գլխավոր շտաբում, մեղմ ասած, տարօրինակ վիճակ է։
Կա ԳՇ պետի պաշտոնակատար, ծառայության է հաճախում ԳՇ-ն դե ֆակտո ղեկավարող հատուկ հանձնարարություններով ավագ սպա և պաշտոնավարումը դատարանի որոշմամբ քիչ առաջ վերականգնած գեներալ-գնդապետ։
Հիմա մի հարց է գլխումս՝ էլ ի՞նչ կա, որ դեռ չի փորձարկվել՝ զուտ հաշվարկներում նկատի ունենալու համար։
Կարո՞ղ ա այդ պաշտոնի հարցը լուծելու համար առհասարակ ԳՇ պետի պաշտոնը կրճատեք, միգուցե շտաբն ամբողջությամբ ցրե՞ք։
Նաև տարբերակ է, որ շտաբի հաստիքները ոստիկանական զորքերին հատկացնեք, դրանց դերը, կարծես, ավելի կարևոր է ձեզ համար։
Համենայնդեպս վարչապետը հարմարվել է ոստիկանական զորքերով տեղաշարժվելուն։
Վախենում եք, որ մի «խելոք» միկրոֆոն չի՞ գտնի ու չի՞ հայտարարի, որ Վաղարշակ Հարությունյանը համատեղում է ԳՇ ծառայությունը և դրա կարիքը չկար։
Այնպես որ, սպասենք ոչ տրամաբանական զարգացումների հերթական ցիկլին»: