Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Բռնության դեմ պայքարողներից շատերն արդարացնում են բռնությունը. ցնորվելու բան է». Սոֆյա Հովսեփյան

«Բռնության դեմ պայքարողներից շատերն արդարացնում են բռնությունը. ցնորվելու բան է». Սոֆյա Հովսեփյան
289
Ուրբաթ, 19 մարտի, 2021 թ., 23:12

ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չէ, գիտե՞ք՝ որն է ցնորվելունը, այն, որ բռնության դեմ պայքարողներից շատերը արդարացնում են բռնությունը:
Չեմ արդարացնում ո՛չ լրագրողին, ո՛չ առավել ևս բռնություն կիրառողին, բայց կան պարզ հաղորդակցման կանոններ, որոնց պարտավոր ենք տիրապետել, եթե մասնավորապես հանրության շահեր ենք ներկայացնում: Ի՞նչ վարքագիծ ենք տարածում:
Երբ հարց տան և սրտով չլինի, ապա պետք է խփե՞լ:
Եթե պետք է հրապարակավ դառնա և արդարացում ակնկալվի անձնական կյանքի «խնդիրները», ապա դա կարող էր արվել հենց տեղում, լրագրողի հետ քննարկման ժամանակ: Կամ լավ տարբերակ է առաջարկել միանալ ճաշի սեղանին, որն էլ միանգամից, վստահ եմ, կփոխեր ցանկացած մարդու նախատրամադրվածություն: Կամ առաջարկվեր առանձին քննարկում ճաշից հետո: Կամ ի՞նչ ասել է անձնականը բերել աշխատանքային դաշտ, այո՛, մարդ եք և մարդ ենք բոլորս. թե՛ լրագրող, թե՛ նախարար, թե՛ ոսկերիչ և թե՛ պատգամավոր, բայց մարդ ենք նաև, որ թելադրում ենք բարքեր, ապրելակերպ, ուստի պետք է հավասարակշիռ լինենք: Կենսափորձի պակասի մասին է շատ խոսում սա: Կենսափորձի պակաս, որը անդրադառնում է մի ողջ հանրության ապրելակերպի վրա:
Փոխե՛ք ձեր տրամադրությունները, քանի որ խաղաղությամբ ավելի առաջ կգնաք, քան՝ ագրեսիայով: Ջրին որքան ուժեղ հարվածես, այնքան ուժգին է հարվածելու դեմքիդ: Ի՞նչ է լինելու հիմա. լրագրողական ողջ համայնքը՝ անկախ նրանից, թե համակրում է իր գործընկերոջը, թե ոչ , սկսելու է հետապնդել նախարարին և ի՞ նչ,,. ամեն օր ականատես ենք լինելու ծեծկռտուքի՞:
Աստված էլ բեթարից ազատի ու խաղաղություն բոլորի ընտանիքներում:
Մեկ էլ «Կրում եմ պատասխանատվություն» եզրույթը պարզաբանել է պետք, թե ի՞նչ ասել է դա, ի՞նչ պատասխանատվություն եք կրում, ոչ թե իրավական դաշտում այլ հասարակական և ի՞նչ պատասխանատվություն եք կրել մինչ օրս»: