«Քաղաքական որոշո՞ւմ ունեք վերացնելու դատարանների անկախությունը». Սամսոնյանը՝ Վարդանյանին
![]() 274 Ուրբաթ, 19 մարտի, 2021 թ., 12:15 ԱԺ-ում այսօր՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանին ասաց, որ այս նախագծով իշխանությունն օժտելու է ԲԴԽ-ին հնարավորությամբ՝ միջամտելու դատարանների և դատավորների աշխատանքին. «Անկեղծ պատասխանեք, այս նախագիծը շուտափույթ ԱԺ բերելու համար մասնագիտակա՞ն քննարկումների արդյունքում եք հասել, թե՞ քաղաքական որոշում ունեք, որ պիտի կատարեք՝ վերացնելով դատարանների անկախությունը»,- Վարդանյանից հետաքրքրվեց ԼՀԿ պատգամավորը: Արձագանքելով ընդդիմադիր գործընկերոջը՝ Վարդանյանն ասաց. «Մենք հնարավորություն ենք տալիս ԲԴԽ-ին ընդունել նորմատիվ իրավական ակտեր, որ վերջինը կարողանա առավել արդյունավետ կարգավորել այս կամ այն հարցը: Ի վերջո ԲԴԽ-ն գործադիր կամ օրենսդիր մարմին չէ. դատական իշխանության բաղկացուցիչ մաս է»: Սամսոնյանը ևս մեկ անգամ կրկնեց իր հարցը՝ հավելելով, որ այսկերպ փորձ է արվում ԲԴԽ-ի միջոցով ճնշում գործադրել դատարանների վրա. «Մնում է միայն հասկանալ՝ ով է լինելու ԲԴԽ ձեր սրտի նախագահը, որ այս սև գործը կատարելու է դատարանների նկատմամբ: Դուք վնաս եք հասցնելու արդարադատությանը՝ ձեր առօրեական խնդիրները լուծելու համար: Ձեր խնդիրները դատարանում չեն, ձեր խնդիրները փնտրեք ձեր մեջ»,- ասաց Սամսոնյանը: Վարդանյանը արձագանքեց, որ չգիտի՝ ինչ խնդիրների մասին է խոսում իր գործընկերը, բայց խոստացավ այդ մասին «լուրջ մտածել երեկոյան»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
