«Ուզում ենք հանդիպել պատգամավորների հետ, հատկապես՝ «Իմ քայլի»». Արծվիկ Մինասյան
![]() 252 Ուրբաթ, 19 մարտի, 2021 թ., 16:24 ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն այսօր Դեմիրճյան փողոցում ընթացող ակցիայի ժամանակ անդրադարձավ ԱԺ-ում քննարկված և առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նա իշխանության գործողություններն ապօրինի որակեց: Մինասյանը հայտարարեց, որ իրենք ցանկանում են հանդիպել ԱԺ պատգամավորների հետ: «Դիմում եմ ոստիկանությանը. մեր ցանկությունը կրում է խաղաղ բնույթ, և մենք ուզում ենք հանդիպում ունենալ ԱԺ պատգամավորների հետ, հատկապես՝ «Իմ քայլը» խմբակցության: Նրանք, ովքեր դուրս են գալու Դեմիրճյան մուտքից, սիրով պատրաստ ենք լսել իրենց հիմնավորումները և փոխանցել մեր կասկածները, ովքեր այլ մուտքերից են դուրս գալու, խնդրում եմ, հարգելի՛ ոստիկաններ, օժանդակե՛ք մեզ, որ մենք կարողանանք հանդիպել այդ պատգամավորների հետ: Եթե իրենք կխուսափեն, թող պաշտոնապես հայտարարեն, որ չեն ցանկանում հանդիպել: Ուզում եմ դիմել նաև այդ պատգամավորներին՝ մի՛ վախեցեք, ժողովուրդը ձեր նկատմամբ բռնության փորձ չի կատարի»,- հայտարարեց Մինասյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
