«Իմ քայլը» ելքեր է փնտրում Ռուբեն Վարդազարյանին «բերման ենթարկելու». «Ժողովուրդ»
![]() 274 Շաբաթ, 20 մարտի, 2021 թ., 09:33 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 23-ին Ազգային ժողովը գումարելու է հերթական նստաշրջան, որի օրակարգում ընդգրկված է 20 հարց: Այդ օրերին խորհրդարանում պետք է կազմակերպվի Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրություն, քանի որ նախորդ նստաշրջանի ժամանակ իշխող «Իմ քայլը» չմասնակցեց քվեարկությանը, և ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին «պատժելու» համար Արմեն Հայկյանցը և Արսեն Մկրտչյանը մերժվեցին՝ չհավաքելով բավարար թվով ձայներ: Հիմա պիտի լինի դատավորների քվեարկության երկրորդ փուլը, սակայն որքան էլ «Իմ քայլը» ջանում է՝ կրկին Ռուբեն Վարդազարյանը ԱԺ գնա և պատասխանի իրենց հարցերին, ամեն դեպքում «ԱԺ կանոնակարգ»-ը թույլ չի տալիս: Իշխանական պատգամավորները հիասթափված են, եղանակներ են փնտրում եւս մեկ անգամ Վարդազարյանին «բերման ենթարկելու» համար: Ամեն դեպքում, մյուս շաբաթ պատգամավորները պետք է դատավոր ընտրեն, և ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը հյուրընկալվել է Նիկոլ Փաշինյանի առանձնատանը, ստացել և տվել հավաստիացումներ՝ լինելու հնազանդ և «ճիշտ» դատավոր: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
