Մերկ կինն ուղիղ եթերում հարձակվել է հաղորդավարուհու վրա

Մերկ կինն ուղիղ եթերում հարձակվել է հաղորդավարուհու վրա: Դեպքը տեղի է ունեցել Antena 1 հեռուստաընկերության «Ուղիղ մուտք» հեռուստածրագրի ստուդիայում: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում, գրում է G4media-ն:
Մերկ կինը ներխուժել է ստուդիա և փորձել քար նետել հաղորդավարուհի Միրելա Վայդայի վրա, սակայն վրիպել է: Նրան ձերբակալել են: Պարբերականի տեղեկություններով՝ հարձակվողը վերջերս է դուրս գրվել հոգեբուժարանից:
Ըստ աղբյուրի՝ հաղորդավարը վերջերս սպառնալիքներ է ստացել Մագդալենա Շերբանի կողմից: Վերջինս 2017-ին 25-ամյա մի աղջկա է հրել Բուխարեստի մետրոյի երկաթգծերի վրա և ազատազրկման է դատապարտվել սպանության համար: Վայդան իր հաղորդումների մեջ հաճախ է լուսաբանել այդ միջադեպը:
Միևնույն ժամանակ, պարբերականը չի բացառում, որ հարձակման տեսանյութը կարող է բեմադրված լինել՝ հանդիսատեսին գրավելու համար: Կասկածներ է առաջացնում նաև այն փաստը, որ կինը կարող էր ներս մտնել և մերկանալ լավ վերահսկվող վայրում: Ավելին,«Ուղիղ մուտք» շոուն արդեն բազմիցս տուգանվել է «հանդիսատես ներգրավելու կասկածելի մեթոդներ օգտագործելու համար»:

Նիդերլանդների վարչապետն ու նրա զուգընկերը շուտով ծնողներ կդառնան
205320.10.2026, 18:37
«Մանվել Գրիգորյանի գործը փակվեց անմեղությունն ապացուցող փաստերի հիմքով, պատկան մարմիններն ինչո՞ւ չեն հրապարակում այս փաստը». Դավիթ Ամալյան
107213.10.2026, 00:42
Հրապարակվել է տեսանյութ Flydubai ավիաընկերության ինքնաթիռից (տեսանյութ)
395730.09.2026, 21:19
Ուկրաինան կարող է օրինականացնել պո*նոարդյունաբերությունը հանուն հարկային եկամուտների. WSJ
1149306.09.2026, 23:01
Ռուսաստանի դատարանը «Հետերոսեքսուալների և ԼԳԲՏ համայնքի հավասարության համար դաշինք»-ը ճանաչել է «ծայրահեղական»
1627923.06.2026, 23:41
«Ինձ հայտնում են, որ եթե գնամ Ապարան, բռնաբարելու են». Լիա Սարգսյան (լուսանկար)
858418.05.2026, 01:12
«Չեմ զարմանա, որ էսի իր տռուսիկը լինի». Արամ Մանուկյան
840518.05.2026, 00:54
«Մանկապղծության դեպք Տավուշում, ենթադրյալ հանցագործները ազատության մեջ են». Անի Գևորգյան
857913.05.2026, 22:06