Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Զոհերի իմ լավ ծնողներ, դուք հարց չունե՞ք էս մարդուն». Նաիրա Զոհրաբյան

«Զոհերի իմ լավ ծնողներ, դուք հարց չունե՞ք էս մարդուն». Նաիրա Զոհրաբյան
278
Կիրակի, 21 մարտի, 2021 թ., 15:46

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ մահը փնթի վիճակագրություն է
Նիկոլը երեկ հայտարարեց, որ ունենք ընդամենը 3250 զոհ։
Մեկ ամիս առաջ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ զոհերի թիվը արդեն 3577 է։
Մեկ ամսվա ընթացքում մի քանի անգամ նոր գտնված և նույնականացված զոհերի թիվ հրապարակվեց։
Ընդ որում՝ մեկ օրում 79 նոր անուն։
Զոհերի իմ լավ ծնողներ, դուք հարց չունե՞ք էս մարդուն։
Չէ, իսկապես չունե՞ք»: