Ուռուցքաբանները թվարկել են քաղցկեղի նախանշանները

Ուռուցքաբանները նշել են մի շարք ֆիզիոլոգիական ազդանշաններ, որոնք թույլ են տալիս ինքնուրույն որոշել քաղցկեղի հնարավոր առաջացումը: Մասնավորապես՝ քաղցկեղի վաղ փուլում նկատվում է քաշի հանկարծակի կորուստ, ինչպես նաև մարմնի ջերմաստիճանի բարձրացում: Բժիշկները նշել են, որ անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել գլխապտույտներին, գլխացավին, քնկոտությանն ու հոգնածությանը։
Շատերի համար անակնկալ կլինի, սակայն քաղցկեղի առաջացման ազդանշանները երբեմն մարսողության խանգարումն ու փորլուծությունն են:
Ընդհանուր առմամբ, մասնագետները խորհուրդ են տվել, ուշադրություն դարձնել մարդու համար անսովոր մարմնական դրսևորումներին (օրինակ՝ գիշերային քրտնարտադրություն, մաշկի քոր)։
«Նշված բոլոր ախտանշանների առկայությունն՝ ինչպես առանձին, այնպես էլ միասին, դեռևս ախտորոշման ճիշտ հաստատում չեն։ Բայց, դրանք նկատելու դեպքում անպայման պետք է դիմել բժշկի»,- նշել են գիտաշխատողները։
Վերջերս Ջոն Հոփքինսի համալսարանի ամերիկացի գիտնականներն առաջ են քաշել մի տեսություն, որի համաձայն՝ քաղցկեղի դեպքերի մեծ մասը ԴՆԹ–ի կրկնապատկման ժամանակ բջջային բաժանման գործընթացում տեղի ունեցող պատահական խափանումների հետևանք է: Այս դեպքում, նույնիսկ առողջ ապրելակերպը հազիվ թե կարող է ինչ-որ բան փոխել, պարզաբանել են նրանք։
Միևնույն ժամանակ, ուռուցքաբանական հիվանդությունների որոշ մասը պայմանավորված է արտաքին գործոնների ազդեցությամբ, հայտարարել են գիտնականները:

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
16101:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
293Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
164Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
201Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
67030.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
65430.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
77028.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
78728.10.2026, 09:00