«Ես Ռեմբո չեմ, Ռեմբոն Ռուբոյենք են, որ 20-30 «ախրաննիկով» են ման գալիս». Սասուն Միքայելյան
![]() 295 Երկուշաբթի, 22 մարտի, 2021 թ., 23:39 ԵԿՄ նախագահ, իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում անդրադարձել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցին, որի ժամանակ վերջինն անդրադարձել էր նաև Միքայելյանին: «Սասուն Միքայելյանին դարձրել եք Ռեմբո, նա Սասունն է էլի, գյուղացի տղա է, մինչև հիմա դեռ նորմալ հայերեն խոսել չի սովորել, նորմալ իր համար ապրում էր, հիմա բերեցին․․․ Հերթական դավաճանն է, էլի։ Այդքան երեխայի գլուխ եք կերել։ Ո՞նց ընտրեցին ԵԿՄ նախագահ, երբ ասում է՝ արցախյան շարժումից ավելի կարևոր էր հեղափոխությունը»,- ասել էր Հայրապետյանը: «Թե երեխեքի գլուխ ով է կերել՝ իրենց էլ է առնչվում։ Ես երեխաների կողքին եմ եղել՝ առաջին պատերազմից մինչև հիմա։ Ե՛վ առաջին պատերազմում, և՛ երկրորդում, և՛ երրորդում ծանր վիրավորվել եմ։ Հոգնել եմ արդեն այն բանից, որ ասում են՝ Սասուն Միքայելյանն ասել է, թե սա ավելի կարևոր է։ Ո՛չ, ժողովուրդ․ վրիպակ է եղել, ես ասել եմ՝ հեղափոխությունը ոչ պակաս կարևոր է, քան՝ պատերազմում հաղթանակը։ Երկրի վիճակն այնպիսին էր, կողոպտել, թալանել էին, էլ բան չէր մնացել, ես դրա համար եմ ասել։ Վերադառնամ Ռուբոյի ասածին․ ես գյուղացի տղա եմ, բոլորն էլ գիտեն։ Ես Ռեմբո չեմ, թուրքի դեմ կռված զինվոր, հրամանատար եմ եղել։ Իրենք են Ռեմբոն, որ 20-30 «ախրաննիկով» ման են գալիս, մարդկանց էին բռնում, ծեծում, հաշմանդամ դարձնում։ Բոլորն էլ գիտեն՝ Ռուբոն ինչ է արել»,- եթերի ընթացքում ասել է Միքայելյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
