«Էս ռուսաստրուկ խառնամբոխը վերը նշված խնդիրները լուծելո՞ւ է». Վահագն Ավագյան
![]() 240 Չորեքշաբթի, 24 մարտի, 2021 թ., 16:12 «Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանը բռնազավթած ռուսական զորքից ռազմական ճանապարհով ազատագրվելու կարիք չի լինելու։ Ռուսական զորքն ինքնակամ հեռանալու է՝ քաղաքակիրթ աշխարհի կողմից իր համար գծված սահմաններ վերադարձնելով միջնադարյան այս չարիքին։ Մեր խնդիրն ինքնիշխան քաղաքական համակարգ ձևավորելն ու ռուսական զորքի հեռացումից առաջացող ռազմաքաղաքական վակուումը Թուրքիայի փոխարեն ԱՄՆ-ով լցնելն է լինելու։ Մնացածը ժամավաճառություն, ֆանտաստիկա, արկածախնդրություն և ազգադավություն է։ Լավ ասենք՝ ընտրություններ արեցիք ու հետևյալ խորհրդարանն ստացաք՝ «Իմ քայլ», ԲՀԿ, ՀՅԴ, Վանեցյան, «Լուսավոր», Քոչարյան, ՀՀԿ ու մի քանի ավելի փոքր խմբակներ: Հետո՞։ Էս ռուսաստրուկ խառնամբոխը վերը նշված խնդիրները լուծելո՞ւ է։ Բնականաբար, ոչ։ Ճգնաժամն ամենաշատը մի քանի ամիս քնեցվելու է։ Հայ ժողովրդի քաղաքական մոբիլիզացիայի կարիքը լինելու է ամեն դեպքում։ Ինչքան ուշ, այնքան շատ կորուստներ կունենանք։ Հիմա ինձ ասեք՝ գալո՞ւ եք ամսի 27-ին Ազատության հրապարակ։ Իմացեք ինչի համար եք գալու...»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
