Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ընտրությունները կանցկացվեն գործող Ընտրական օրենսգրքո՞վ, թե՞՝ փոփոխված». Բագրատյանը՝ Փաշինյանին

«Ընտրությունները կանցկացվեն գործող Ընտրական օրենսգրքո՞վ, թե՞՝ փոփոխված». Բագրատյանը՝ Փաշինյանին
197
Չորեքշաբթի, 24 մարտի, 2021 թ., 17:24

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով վարչապետ Փաշինյանին, ասաց.
«Դուք՝ որպես քաղաքական մեծամասնության ղեկավար, ինչպիսի՞ դիրքորոշում ունեք այդ ընտրություններն անցկացնելու վերաբերյալ՝ այն կանցկացվի գործող Ընտրական օրենսգրքո՞վ, թե՞՝ փոփոխված»:
«Ընտրական օրենսգրքի ընտրակարգը քաղաքական պայմանավորվածությունների մաս չի եղել, բայց ես բոլոր քննարկումներում հարց եմ ուղղել մեր գործընկերներին՝ այդ թվում խորհրդարանական, թե իրենք ինչ կարծիքի են ընտրակարգի վերաբերյալ, այսինքն՝ լինի ռեյտինգային ընտրակարգ, թե ոչ»,- հայտարարեց վարչապետը՝ նշելով, որ այն թողնվել է խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը:
«Խորհրդարանական մեծամասնությունը որոշում է կայացրել, որ մենք պետք է գնանք Ընտրական օրենսգրքի պարզ փոփոխությունների և ընտրություններն իրականացվեն համամասնական ընտրակարգով, այսինքն՝ առանց վարկանիշային ընտրացուցակի»,- հավելեց նախարարը:

«Ընտրությունները կանցկացվեն գործող Ընտրական օրենսգրքո՞վ, թե՞՝ փոփոխված». Բագրատյանը՝ Փաշինյանին