«Ես գետինը կմտնեի, երբեք նման հանդիպում չէի կազմակերպի». Գեղամ Մանուկյան
![]() 289 Չորեքշաբթի, 24 մարտի, 2021 թ., 23:28 ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ իշխանությունները ձևավորում են ֆեյք-ազատամարտիկների կերպարներ, իշխանական մամուլը ողողում նրանց տեսաուղերձներով, և դրան զուգահեռ՝ փորձում քաղաքացիներին լռեցնել հարցադրումներով, օրինակ՝ գնայիր՝ կռվեիր, բա դու առաջնագծում չէիր, և այլն: Այս մասին Մանուկյանն ասել է «168 ժամ»-ի եթերում: «Ես կուզեմ մի դեպք պատմել՝ այս իշխանության հանցագործություններից մեկը, որի համար, վստահ եմ, մի օր 1-ը, 2-ը, 3-ը, 4-ը դատվելու են, որովհետև ՀՀ օրենքներն են խախտել՝ Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը: Մի անգամ ինձ և Իշխան Սաղաթելյանին տեղեկություն փոխանցվեց, որ իշխանական ֆեյքային բանակները պատրաստվում են մի շարք անել՝ ովքեր առաջնագծում չեն: Մոտ 40-50 լուսանկար էին հրապարակել. լավ, Իշխանի նկարը, իմը համացանցից հեշտ կարելի էր գտնել, բայց, օրինակ՝ Կոտայքի մեր տարածքային պատասխանատուի, նրա եղբորորդու, տարբեր մեր շրջանների ընկերների լուսանկարներ, որ համացանցում չկար, բոլորինը անձնագրային տվյալներ էին հրապարակել՝ վերցրել էին ՀՀ ոստիկանության տվյալների բազայից, դա ուղղակի քրեորեն պատժելի հանցագործություն էր: Ընդ որում՝ այդ ցանկից շատերը մարտական գործողությունների մասնակից էին, ուղղակի իշխանությունը միշտ արհեստական կեղծ օրակարգեր գցելով, հարցադրումներ հրապարակ նետելով՝ փախուստ է տալիս բովանդակային բանավեճից, պատսպարվում է այդ կեղծ լոզունգների հետևում, որպեսզի ավելի հստակ չլինի նրանց այն հանցավոր գործունեությունը, որի արդյունքը երկրում տիրող այս ողբերգական վիճակն է»,- ասել է Մանուկյանը: Անդրադառնալով Փաշինյանի՝ վերջին մարզային այցերին, դաշնակցական գործիչն ասել է. «Ես գետինը կմտնեի, երբեք նման հանդիպում չէի կազմակերպի, և կարծում եմ, որ «Հայրենիքի փրկության շարժումը» կամ ՀՅԴ-ն նման հանդիպում չէր կազմակերպի: Նկատի ունեմ՝ բեմականացումները, մարդկանց փողով բերելը, դպրոցականներին բերելը, այդ կեղծ թատրոնը, որ կա, ուղղակի զզվելի է»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
