Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Թուրքիան մշտապես զորքերի տեղաշարժ է իրականացնում». Կարեն Հովհաննիսյան

«Թուրքիան մշտապես զորքերի տեղաշարժ է իրականացնում». Կարեն Հովհաննիսյան
361
Հինգշաբթի, 25 մարտի, 2021 թ., 00:20

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հայկական մեդիադաշտում իրանական մեդիայի հղմամբ տեղեկատվություն տարածվեց թուրքական զորքերի վերաբերյալ։
Թուրքիան մշտապես զորքերի տեղաշարժ է իրականացնում հատկապես հարավ-արևելյան շրջաններում, իսկ վերջին շրջանում նաև արևելյան շրջաններում, սակայն զորքերի կուտակում արևելյան շրջաններում ինքս չեմ նկատել։
Սակայն գաղտնիք չէ, որ Թուրքիան շատ մեծ ռազմական ներկայացվածություն ունի Նախիջևանում։ Եթե իրանական աղբյուրները նկատի ունեն Նախիջևանի հատվածում թուրքական զորքերի տեղաշարժն ու կուտակումը, կարծում եմ, որ դա Իրանի համար չպետք է նորություն լիներ։ Ամեն դեպքում, ինքս Թուրքիայից վտանգ զգում եմ, որը չեզոքացնելու համար պետք է ոչ թե սահմանները բացելու մասին խոսել, ճանապարհները ապաշրջափակելու մասին խոսել, այլ ավելի ամուր գոցել սահմաններն ու ճանապարհները»: