Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Թուրքիայի օրենքները մի հատ ուսումնասիրեք հայերին վերաբերող». Կարեն Հովհաննիսյան

«Թուրքիայի օրենքները մի հատ ուսումնասիրեք հայերին վերաբերող». Կարեն Հովհաննիսյան
223
Կիրակի, 28 մարտի, 2021 թ., 14:16

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշեցնեմ, որ Թուրքիան ունի օրենք, որով ԱՐԳԵԼՎՈՒՄ Է․
1․ ՀՀ քաղաքացիներին, որոշ դեպքերում նաև ոչ թրքահպատակ հայերին (սա կարգավորվում է կառավարության հատուկ որոշումով) ձեռք բերել անշարժ գույք Թուրքիայում։
2․ ՀՀ քաղաքացիներին, որոշ դեպքերում ոչ թրքահպատակ հայերին (սա կարգավորվում է կառավարության հատուկ որոշումով) Թուրքիայում ունենալ իրենց անուններով գրանցված առևտրային, ոչ առևտրային կազմակերպություններ։
Թուրքիայի օրենքները մի հատ ուսումնասիրեք, իսկ եթե չեք ուսումնասիրել, բարի եղեք մասնագետներից հարց ու փորձ արեք, ամեն ինչ ձեզ կպատմենք...»: