Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Հովիկ Աղազարյանն անասնաֆերմայի ընդամենը հերթական այցելուն է»․ Հայկ Մարտիրոսյան

«Հովիկ Աղազարյանն անասնաֆերմայի ընդամենը հերթական այցելուն է»․ Հայկ Մարտիրոսյան
221
Չորեքշաբթի, 31 մարտի, 2021 թ., 11:44

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «հովիկ աղազարյանն անասնաֆերմայի ընդամենը հերթական այցելուն է:
Իսկական վտանգը ոչ թե խոսնակներն են, այլ՝ թշնամու մարդը Հայաստանում:
Անկասկած է, անվիճելի է, որ Հայկական հարցը հօգուտ թշնամու լուծելու քայլեր է ձեռնարկելու՝ առհավետ թաղելով Հայաստանի ապագա ունենալու որևէ հնարավորություն:
Եվ մենք արժանի ենք դրան, որովհետև մատաղացու գառան պես թույլ ենք տալիս հակահիգիենիկ ոչնչություններին՝ բռնաբարելու հազարամյակների պատմություն և ժառանգություն, կործանելու հազարամյակների մի ազգ և ոչնչացնելու հազարամյակների մի պետություն:
Որևէ կասկած չունեմ, որ Թուրքիայի հերթական պատվերով սա հստակ քայլեր է ձեռնարկելու՝ ոչնչացնելու մեր իրավական բոլոր իրավունքները՝ մեր կորցրածի և իսկական սահմանների նկատմամբ՝ թշնամու հաղթանակը Հայաստանի հանդեպ դարձնելով կատարյալ և ամբողջական:
Որևէ կասկած, որևէ գրամ անվստահություն անգամ չունեմ, որ գնում է այդ ճանապարհով:
Չունեմ նաև որևէ կասկած, որ տեղի է ունեցել կազմակերպված, պլանավորված դավաճանությամբ պարտություն, որպեսզի դրա արդյունքում թուրքերն իրագործեն իրենց հազարամյա երազանքը՝ հենց այն, ինչի մասին ԱԽ այս վերջին նիստին ակնարկում է սա»: