Կառավարությունից հրահանգել են տապալել ԵՊՀ խորհրդի վաղվա նիստը. «Մեդիապորտ»
![]() 275 Չորեքշաբթի, 31 մարտի, 2021 թ., 23:24 Կառավարությունից հրահանգել են տապալել ԵՊՀ խորհրդի վաղվա նիստը, որում պետք է ռեկտորի թեկնածու առաջադրվի «Մեդիապորտ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԵՊՀ խորհրդի իշխանական անդամներին Փաշինյանի անունից հրահանգվել է չմասնակցել նիստին: Իշխանությունը նպատակ ունի պահպանել մայր բուհում տիրող ճգնաժամը՝ ԵՊՀ շենքի մասնավորեցումն առանց խոչընդոտների իրականացնելու համար: Հիշեցնենք, որ Փաշինյանը օրերս խոսեց բուհերի շենքերը վաճառելու պլանի մասին, որի թիրախում ԵՊՀ-ն է: Մամուլը գրեց, որ գաղափարի հեղինակը Փաշինյանի մերձավոր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն է, որը ցանկանում է հյուրանոց և բնակելի թաղամաս կառուցել բուհի տարածքում: Նախատեսված է, որ ԵՊՀ շենքի վաճառքից հետո պետությունը Սուքիասյանից վարձակալելու է շենք, մինչև այլ շենքային լուծումներ գտնելը: Այդ կերպ օլիգարխը և՛ դառնում է Երևանի սրտում ահռելի մակերեսով շենքի սեփականատեր, և՛ վարձակալության տալով այն պետությանը՝ միլիարդներ է ստանալու բյուջեից: Նշենք, որ ԵՊՀ-ն արդեն 2.5 տարի է ռեկտոր չունի. Արամ Սիմոնյանին այդ պաշտոնից հեռացնելուց հետո, պաշտոնը շարունակում է թափուր մնալ: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
