«Եթե դատարանից ստանայի որևէ արձագանք, նման միջոցի չէի դիմի». Վարդևանյանը՝ Դանիբեկյանին
![]() 266 Ուրբաթ, 02 ապրիլի, 2021 թ., 13:40 Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստի մեկնարկին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն անդրադարձավ մարտի 23-ին տեղի ունեցած բոյկոտին, երբ Քոչարյանի պաշտպանները լքել էին նիստերի դահլիճը: «Վարքագիծը հանգեցրել էր դատական նիստը շարունակելու անհնարինությանը»,- ներկայացնելով միջադեպը՝ ասաց Դանիբեկյանը: Ի պատասխան պաշտպաններից Արամ Վարդևանյանը նշեց, որ մարտի 23-ի նիստին դատարանն իրենց չի թույլատրել որևէ կարծիք հայտնել: «Բնավ որևէ ցանկություն կամ նպատակ չունենալով որևէ կերպ խաթարել դատավարության որևէ մասնակցի իրավունքները և պարտականությունները կամ նիստի բնականոն ընթացքը՝ ես այլ միջոց չունեի, որին դիմեի: Այսինքն՝ եթե դատարանն ինձ թույլ տար հանդես գալ հայտարարությամբ, ներկայացնել իմ առարկությունը դատարանի կողմից կատարվող գործողությունների վերաբերյալ, որոնց մասով ես, օրինակ, ստանայի դատարանից գոնե որևէ արձագանք, նման միջոցի չէի դիմի: Այլ կերպ ասած՝ ստեղծված իրավիճակում ինձ այլ ելք չէր մնում, քան դիմել այդ գործողությանը»,- հայտարարեց փաստաբանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
