«Մարտի 1»-ի գործով նոր սերիա՞․ քաղաքական իշխանությունից հստակ հանձնարարական է տրվել. «Փաստ»
![]() 319 Շաբաթ, 03 ապրիլի, 2021 թ., 10:04 «Փաստ» օրաթերթը գրում է. «ՍԴ-ի հայտնի որոշումից հետո, իրավական բոլոր նորմերով, հաջորդ գործընթացը պետք է լիներ առաջին ատյանի դատարանի կողմից քրեական հետապնդումը դադարեցնելը, սակայն, ինչպես տեսնում ենք, զարգացումներն այլ ուղղությամբ են ընթանում։ Նախ՝ դատախազներն առանց հիմնավորման բացակայեցին դատական նիստից, իսկ երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով դիմել է Սահմանադրական դատարան։ Ըստ դատախազության, «Սահմանադրական դատարանի որոշումից հետո միայն հնարավոր կլինի դատավարական լեգիտիմ դիրքորոշում ձևավորել սույն քրեական գործով ամբաստանյալների քրեական հետապնդման հետագա ճակատագրի հարցում»: Եթե պարզ, հանրամատչելի լեզվով բացատրենք, ապա փաստացի դատախազը ցանկանում է առաջադրված մեղադրանքները վերաձևակերպելու, վերաորակելու և այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հնարավորություն ստանալ ՍԴ-ի միջոցով։ Սակայն, սահմանադրագետների կարծիքով, գլխավոր դատախազը դատական քննության փուլում իրավունք չուներ դիմել Սահմանադրական դատարան։ «Փաստ» թերթի տեղեկություններով, քաղաքական իշխանությունից հստակ հանձնարարական է իջեցվել ամեն ինչ անել, որպեսզի Մարտի 1-ի դատական գործում մեղադրանքի վերաորակում իրականացվի, և գործը կարճելու մասին խոսք անգամ չլինի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, հարցի «կարգավորման» գործում ակտիվ ներգրավված է ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը: Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ վերաորակման թեզն ի սկզբանե ակտիվորեն շրջանառում էին, այսպես կոչված, սորոսականներն ու ընդհանրապես մշտապես արևմտյան ֆինանսավորում ստացող որոշ անհատներ, որոնք, իրար հերթ չտալով, չէին էլ թաքցնում իրենց կատաղությունը ՍԴ-ի որոշման հետ կապված»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
