«Թուրքիայի հետ խաղաղ գոյակցությունն անհնար է». Վահե Էնֆիաջյան
![]() 264 Երկուշաբթի, 05 ապրիլի, 2021 թ., 19:12 ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Թուրքիայի հետ խաղաղ գոյակցությունն անհնար է 1. Թուրքիան Հայաստանի հետ խոսում է նախապայմանների միջոցով՝ հրաժարվել Արցախից և Ցեղասպանության ճանաչումից։ 2. Թուրքիան 1993թ. փակել է Հայաստանի հետ սահմանը ՝ խախտելով ծով ելք չունեցող պետությունների իրավունքը, որի մասին բարձրաձայնել եմ բազմիցս սևծովյան տնտեսական համագործակցության նիստերին։ 3. Թուրքիան բացահայտ ռազմական աջակցություն է տրամադրել Ադրբեջանին՝ կիրառելով նորագույն զենքեր։ 4. Թուրքիան վարձել է հատուկ ջոկատայիններ, ահաբեկիչներ Արցախյան պատերազմում։ 5. Թուրքիան նախապատրաստել և վարել է Ադրբեջանի կողմից մեր դեմ ուղղված ռազմական ագրեսիան։ 6. Թուրքիայի խորհրդարանում ամիսներ առաջ Ադրբեջանի հետ քննարկվել է Հայաստանին բանակից զրկելու հարցը։ 7. Թուրքիան պայքարում է Ադրբեջանին ուղղված միջազգային ճնշումների դեմ հայ ռազմագերիների հետ կապված։ 8. Թուրքիան նկրտումներ ունի Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ՝ ընկալելով դրանք որպես տարանցիկ կարևոր նշանակության տարածքներ։ Հ. Գ. Արդյո՞ք Թուրքիան մեզ չի ընկալում որպես թշնամի»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
