Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Թվում է՝ ստի և կեղծիքի քարոզիչներն ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանը կորցնի դիմադրողականությունը»․ իրանագետ

«Թվում է՝ ստի և կեղծիքի քարոզիչներն ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանը կորցնի դիմադրողականությունը»․ իրանագետ
200
Չորեքշաբթի, 07 ապրիլի, 2021 թ., 00:44

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թվում է, թե ստի և կեղծիքի քարոզիչներն ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանը կորցնի դիմադրողականությունը և, ըստ էության, հանձնվի էրդողանական Թուրքիայի «ողորմածությանը», բայց «տարօրինակորեն» ստացվում է խիստ ազդու հասարակական պատասխան «թուրքն իմ թշնամին է» բանաձևմամբ։
Ծայրահե՞ղ է այս ձևակերպումը։ Այո՛, իհարկե, միգուցե նույնիսկ չափազանց ծայրահեղ։ Սակայն այն, պատկերավոր ասած, Հայաստանի օրգանիզմի իմունային համակարգի արձագանքն է այն խաթարել ցանկացող քարոզչական վարակին և ցուցիչ, որ համակարգը գործում է՝ ի հեճուկս այն քայքայել ձգտողների։
Սա իր հերթին վառ է պահում հավատն առ այն, որ օրգանիզմը թեև արհեստականորեն ախտահարված, բայց այսուհանդերձ կենսունակ է, և «Թուրքիան պետք է փոխի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի հանդեպ»»։