ՔՊ-ում իզոլացնում են Արարատ Միրզոյանին. վախենում են «խաղեր տա». «Իրավունք»
![]() 287 Ուրբաթ, 09 ապրիլի, 2021 թ., 09:16 «Իրավունք» թերթը գրում է. «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որն առավել հայտնի է որպես իշխանական ֆեյքերի ՊՈԱԿ անունով, կրկին մնաց առանց տնօրենի: Լիլի Մինասյանն ազատվել է վերոնշյալ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից՝ իր մեկնաբանմամբ անձնական պատճառներով, իսկ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով: Սակայն, «Իրավունքին» այլ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ նույն խոսակցությունների՝ այսպիսի վերաբերմունքը սկսվել է դեռևս ԱԺ նախագահին ծեծի ենթարկելուց հետո: Նույնիսկ իշխանական թիմում հնչում են տեսակետներ, որ եթե այսօր Նիկոլ Փաշինյանին կառավարության մի շենքից մյուսը ուղեկցում են ոստիկանական անթիվ և անհամար զորքեր, ապա միանշանակ կարելի էր այդ կրիտիկական օրը նախատեսել և ապահովել Միրզոյան Արոյի անվտանգությունը: Սակայն, ինչ-ինչ պատճառներով նրան պետք էր լռեցնել, որ տեղն իմանա: Հիմա ևս դրված է նույն խնդիրը, իշխող թիմում մտահոգված են, որ արտահերթ ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո, Արարատ Միրզոյանը կարող է ինչ-որ չնախատեսված «խաղեր տալ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
