Արմեն Սարգսյանը նոր հավակնություններ ունի․ ի՞նչ է նա պահանջել իշխանական վերնախավից․ «Ժողովուրդ»
![]() 200 Երեքշաբթի, 13 ապրիլի, 2021 թ., 09:15 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հավակնություններ ունի և բանակցությունների մեջ է իշխանությունների հետ: Մասնավորապես, նա, կարծես թե, չի ցանկանում հեշտությամբ հրաժեշտ տալ նախագահի իր աթոռին և մտադիր է երկարաձգել իր պաշտոնավարումը: Նկատենք, սակայն, որ դա հնարավոր կլինի միայն սահմանադրական փոփոխությունների պարագայում: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածն ասում է. «Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ»: Այսինքն՝ որպեսզի Արմեն Սարգսյանը շարունակի պաշտոնավարել 2023 թվականից հետո, սահմանադրական փոփոխություններ են անհրաժեշտ, սակայն սրանով ամեն ինչ չի ավարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իշխանությունների հետ բանակցությունների մեջ է և իշխանական վերնախավից պահանջել է սահմանադրական փոփոխությունների միջոցով իր լիազորությունները ընդլայնել՝ նշելով, որ այս պահին ինքը որևէ ձևով չի կարողանում խառնվել ինչ-որ մի պրոցեսի, ինչի համար էլ իրեն լիազորություններ են պետք: Ըստ իշխանական շրջանակներում պտտվող լուրերի՝ Սարգսյանն ասել է, որ եթե իր լիազորությունների ընդլայնման գործընթաց սկսվի, տարբեր օրենքների հարցով այլևս Սահմանադրական դատարան չի դիմելու: Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել նախագահի մամուլի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանից, սակայն վերջինն ասաց, որ ինքը տեղյակ չէ, պետք է գրավոր հարցում ուղարկենք»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
