«Հարցական է կոչվում այն նախադասությունը, որի մեջ կա հարցական նշանով ձևակերպում»․ Փաշինյանը՝ Սամսոնյանին
![]() 267 Չորեքշաբթի, 14 ապրիլի, 2021 թ., 14:28 Այսօր՝ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ, պատգամավորները հարցեր էին ուղղում վարչապետին։ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց․ «Դուք պնդում եք, որ նախապատերազմյան վիճակով եք ժառանգել երկիրը, փաստորեն, փորձել եք զրոյական ձեր կետից սկսել բանակցությունները, բայց ձեր վարքագիծը՝ որպես երկրի ղեկավար, ձեր իշխանական խմբակցության վարքագիծը՝ որպես խորհրդարանական մեծամասնություն, ձեր կառավարության անդամների վարքագիծը չի համապատասխանել պատերազմի շեմին կանգնած երկրի ղեկավար ուժի վարքագծին։ Դուք երեք տարի այստեղ հանդես եք եկել պոպուլիստական հայտարարություններով, որևէ հիմնարար բարփեփոխում չի եղել։ Դուք նախկինների հետ եք կռիվ տվել, տուն-տունիկ խաղացել․․․»։ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԼՀԿ պատգամավորին, ասաց․ «Տիկի՛ն Սամսոնյան, մեր նիստի այս հատվածը կոչվում է հարցուպատասխան։ Հայոց լեզվի քերականական կանոնների համաձայն՝ հարց է կոչվում այն նախադասությունը, որի մեջ կա հարցական նշանով ձևակերպում։ Քանի որ ձեր խոսքում ոչ մի հարց չկար, դուք ելույթ ունեցաք, դա ձեր իրավունքն է․․․ Ես հարկ չեմ համարում արձագանքել ձեր ելույթին»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
