«Օնիկ Գասպարյանն ինքն է ինձ տեղյակ պահել Սերժ Սարգսյանի հետ ունեցած զրույցների մասին»․ Նիկոլ Փաշինյան
![]() 265 Չորեքշաբթի, 14 ապրիլի, 2021 թ., 17:56 Այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը առաջարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրապարակել ԱԽ նիստի արձանագրության այն հատվածը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի, չի համապատասխանում ԳՇ նախկին պետի հայտարարությանը։ «Կարծում եմ, շատ լավ առաջարկ է․ համենայնդեպս, այն, ինչ որ այսօր ասացի, կարող եք համարել բառացի մեջբերում Օնիկ Գասպարյանի ելույթներից»,- Մարուքյանին ի պատասխան՝ ասաց վարչապետը։ «Դրանք գաղտնի փաստաթղթերով ավելի մանրամասն արձանագրված են»,- հավելեց նա։ «Օնիկ Գասպարյանն ինքն է ինձ տեղյակ պահել Սերժ Սարգսյանի հետ ունեցած զրույցների մասին, և ես բառացի գիտեմ, թե նա ինչ է խոսել Սերժ Սարգսյանի հետ, ինչ է ասել։ Ես գիտեմ, որ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին Օնիկ Գասպարյանն ընդունելություն է խնդրել Սերժ Սարգսյանից, գիտեմ, որ պետական հեղաշրջման փորձի ժամանակ հանդիպում է ունեցել նրա հետ․ դա եղել է նախագահ Արմեն Սարգսյանի մոտից դուրս գալուց հետո»,- նշեց վարչապետը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
