Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«ԱԽ նիստի արձանագրության քաղվա՞ծքն է ավելի սև, թե՞ նրա հրապարակած՝ Հրայր Թովմասյանի գրիչը»․ Կարեն Մեժլումյան

«ԱԽ նիստի արձանագրության քաղվա՞ծքն է ավելի սև, թե՞ նրա հրապարակած՝ Հրայր Թովմասյանի գրիչը»․ Կարեն Մեժլումյան
307
Ուրբաթ, 16 ապրիլի, 2021 թ., 00:40

Փաստաբան Կարեն Մեժլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մտածում եմ՝ ՆՓ-ի հրապարակած՝ ԱԽ նիստի արձանագրության քաղվա՞ծքն է ավելի սև, թե՞ նրա հրապարակած՝ Հրայր Թովմասյանի գրիչը։
Իսկ եթե ավելի լուրջ՝ Օնիկ Գասպարյանի կողմից ԱԽ նիստին արված՝ «Ամեն դեպքում զորքերն իրենց խնդիրը կատարում են...» արտահայտությամբ կամ արձանագրության երևացող մասի ցանկացած այլ արտահայտությամբ, ոչ թե հերքվում, այլ հաստատվում է նրա հետևյալ պնդումը. «Պատերազմի չորրորդ օրը՝ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ես ներկայացրի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը՝ նշելով, որ ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ՝ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՀԱԿԱՌԱԿ ԴԵՊՔՈՒՄ ԱՅՍ ԻՆՏԵՆՍԻՎՈՒԹՅԱՄԲ ՎԱՐՎՈՂ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՄԵՐ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԿՍՊԱՌՎԵՆ, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:
Եթե ավելի պարզ. ասվել է՝ զորքերն այսօր կատարում են իրենց առջև դրված խնդիրը, սակայն մի քանի օրից ռեսուրսները կսպառվեն և այլևս չեն կարողանա կատարել»։