«Լելե-Թեփեի օպերացիա չի եղել. 2 զոհը ո՞նց ա դառել 700». Սամվել Բաբայան
![]() 388 Շաբաթ, 17 ապրիլի, 2021 թ., 23:04 Հանրային հեռուստաընկերության եթերում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը խոսեց վերջին շրջանում անընդհատ շրջանառվող Լելե-Թեփեի ձախողված օպերացիայի մասին: Նա եթերի ընթացքում հայտարարեց, որ որպես այդպիսին Լելե-Թեփեի օպերացիա չի եղել, եղել է Քյանդ Հորադիս օպերացիա: «Օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել, ի՞նչ վիճակում. ամսի 5-ից 6-ը, երբ հակառակորդի մի թևն արդեն Ջաբրայիլի բերանն ա, մյուս թևը Հադրութի գյուղերն ա վերցնում, երրորդ թևը գնում ա դեպի Խոդա Աֆարին: Պարոն Փաշինյանը կապվում ա Օնիկ Գասպարյանի հետ, որ ստեղի գեներալները սենց բան են ասում. ինքը սենց խոսում ա բան, ես միջամտում եմ, ասում եմ՝ լսի, եթե դուք կարում եք էդ տարածքում պաշտպանություն կազմակերպել, կանգնեցնել հակառակորդին, կարաք և չանեք, բայց եթե դա չի լինում, ապա մեր միակ քայլը մնում ա էդ քայլը: Մարդը ասում ա՝ չի լինում, մենք չունենք ռեսուրսներ, որ կանգնեցնենք հակառակորդին էդ երեք ուղղություններով, այսինքն՝ մնում ա Հորադիս, Լելե-Թեփեն 9-10 կմ էդտեղից հեռու ա, Հորադիսից սենց մի հատ ուղիղ ճանապարհ ա իջնում մինչև գետ՝ 12 կմ: Եթե մենք չենք կարում էս 12 կմ-ը փակենք, ապա մենք 100 կմ ոնց ենք պաշտպանություն ստեղծում: Առաջարկը եղել ա իմ կողմից: 1993-ին էդ տարածքները էդ ձև ենք ազատագրել: Ընդհանրապես առաջարկ ա եղել, ընդունել ա և՛ Ջալալը, և՛ Օնիկը Գասպարյան, որ այո՛ դա ա միակ ձևը...: Երբ խոսում ենք Քյանդ-Հորադիսից, այլ ոչ թե՝ Լելե-Թեփեից, չկա տենց օպերացիա...: Օպերացիան որպես այդպիսին չի կայանում, սպաները հրաժարվում են տարբեր պատճառներով: Լելե-Թեփեի օպերացիա չի եղել, էն ինչը ես ասում եմ, դա եղել ա Լելե-Թեփեից 10 կմ հեռավորության վրա»,- պատմեց Բաբայանը՝ նշելով, որ հոկտեմբերի 7-ին այդ ձախողված օպերացիայի շրջանակներում 2 հոգի է զոհվել և հարցնելով՝ «Էդ երկու հոգին ո՞նց ա դառել 700 հոգի»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
