«Հայոց պատմության մեջ մեծագույն դավաճանը նախաձեռնում է հայկական բանակի ոչնչացումը». Հայկ Մարտիրոսյան
![]() 141 Երկուշաբթի, 19 ապրիլի, 2021 թ., 13:04 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայոց պատմության մեջ մեծագույն դավաճանը նախաձեռնում է հայկական բանակի ոչնչացումը: Նպատակը՝ իրականացնել թուրքական ևս մի երազանք՝ Հայաստանի մնացած վերջին հատվածը դարձնել անխնդիր կլանելի: Դրա վկայությունն է դավաճանի արած հայտարարությունը զորակոչի և փաստացի բանակի կազմալուծման մասին: Պատահական չէ, որ այս օրերին անընդհատ խոսվում է «բանակի արդիականացման» մասին, որի մանրամասներն էլ իբրև թե քննարկվում են և որը պետք է տեղի ունենա Ռուսաստանի հովանու ներքո: Իրականում Մոսկվան ևս մեկ նվիրատվական քայլ է անում Թուրքիային՝ հիմա էլ բանակը կազմալուծելով և կապիտուլյանտին հովանավորելով անել այն, ինչ նրան, ամենայն հավանականությամբ, նաև ուղղակի պատվիրել են նրա հայրենի իշխանությունները՝ Անկարայի և Բաքվի վարչակազմերը: Ամոթի վեց ամիսներից հետո հիմա էլ պայծառ ապագայի մասին զազրախոսություններով թևակոխենք նոր փուլ՝ ամոթի նոր շրջան, որում լուռ հետևելու ենք թե հիմա էլ ինչպես է քանդվում Հայաստանի միակ հենքն ու հիմքը՝ առանց այդ էլ դավադրաբար և թիկունքից զարնված հայկական բանակը: Ծրագիր ունի՝ պետք է կատարի: Մենք էլ հետևենք: Ոչինչ, որ վաղը Երևանում հայկական զորքերի փոխարեն թուրքական բանակն է լինելու»: |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
11912:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
15511:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20010:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12009:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11709:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
409Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
393Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
378Երեկ, 15:52
