«Պատահական մի դուռ է ծեծել և քաղցրավենիքը ձեռքին՝ ներս մտել». մանրամասներ Փաշինյանի սյունիքյան այցից
![]() 359 Երեքշաբթի, 20 ապրիլի, 2021 թ., 23:56 Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանց նախապես հայտարարելու, այսինքն, գաղտնի այցելեց Սյունիք, գրում է «Հրապարակ»-ը։ «Նշենք, որ Փաշինյանի վերջին այցելության ժամանակ սյունեցիները՝ իրենց համայնքապետերի գլխավորությամբ, ճանապարհներ էին փակել, որպեսզի ժողվարչապետը չկարողանա մուտք գործել իրենց համայնքներ։ Սյունիքից քիչ առաջ մեզ մանրամասներ հայտնի դարձան նաև այս այցելությունից․ այս անգամ ևս աղուհացով կամ կարագ-մեղրով չեն դիմավորել։ Մենք գրել էինք, թե ինչ «ընդունելության» է Փաշինյանը արժանացել Շուռնուխում, մասնավորապես շուռնուխցիներին վրդովվեցրել է, որ Փաշինյանը գիշերով գյուղ է այցելել, պատահական մի դուռ է ծեծել և քաղցրավենիքը ձեռքին ներս մտել։ Բնակիչը անակնկալի է եկել։ Արժանանալով սառը ընդունելության Փաշինյանը, դուրս է եկել։ Գյուղում լուրը արագ տարածվել է, որ վարչապետը Շուռնուխում է։ Բնակիչները փորձել են արագ հավաքվել, որպեսզի մի շարք խնդիրների շուրջ իրենց վրդովմունքը ներկայացնեն, սակայն վարչապետի անվտանգության աշխատակիցները նկատելով հավաքվող գյուղացիներին՝ քաղցրավենիքների տոպրակները ձեռքին, Փաշինյանին արագ նստեցրել են մեքենան և սլացել դեպի Կապան։ Շուռնուխցիները հայհոյել են վարչապետի շքախմբին վերջիններս մեծ արագությամբ մեքենաները քշել են ու հեռացել։ Մեզ նաև հայտնի դարձավ, որ Փաշինյանը ցանկացել է հանդիպում ունենալ նաև Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի հետ, սակայն ազատամարտիկ համայնքապետն ասել է, որ չի ցանկանում վարչապետին տեսնել։ Նշենք, որ մինչ Փաշինյանի՝ Շուռնուխ գնալը, մենք զրուցել էինք Արշակյանի հետ, և նա, լսելով, որ վարչապետն է ժամանում, բայց գաղտնի, զայրացած ասաց՝ «Բա վարչապե՞տն էլ գաղտնի կգա», ապա հավելեց՝ «թող գա, իր աչքերով տեսնի, որ հեռակա պատկերացումներ չկազմի, որ չասի՝ անվտանգ է և այլն»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
