««ՁԵՐ ՔԱՅԼ»-ն այլևս ավարտված է, պարո՛ն Փաշինյան». Աննա Կոստանյան
![]() 264 Չորեքշաբթի, 21 ապրիլի, 2021 թ., 15:00 «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը գրել է. ««Մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի նախագիծը՝ ուզի Հայաստանը դա, թե չուզի։ Եթե Հայաստանը ցանկանա, մենք այդ հարցն ավելի պարզ կլուծենք, եթե ոչ, ուժով կանենք դա», - Իլհամ Ալիև։ Այս բարբաջանքին կոշտ պատասխանելու փոխարեն վարչապետի աթոռն զբաղեցնողն այսօր շրջում է Սյունիքում՝ սրբագրվելու, ապագայում սրբադասվելու անհաջող փորձեր անելով, բորբոքում է քաղաքացիների զայրույթն ու հրահրում նրանց բախումը ոստիկանների հետ։ Այդպես էլ մի խելամիտ խորհրդատու չգտնվեց, որ այս մարդուն զերծ պահի մեկը մյուսից ավելի կործանարար ու ապակառուցողական քայլերից։ «ՁԵՐ ՔԱՅԼ»-ն այլևս ավարտված է, պարո՛ն Փաշինյան, իսկ Դուք դեռ շարունակում եք կնքել Ձեր քաղաքական անփառունակ մահկանացուն հայոց պատմության՝ ժամանակի սև էջերին։ Կեղծ ֆեյքատիրական կարգերը, սուտն ու համաժողովրդական խառնակչությունն այլևս չեն փրկելու Ձեզ։ Եվ որքան հաճախ շրջեք ժողովրդի մեջ, այնքան ավելի շուտ կհամոզվեք, որ այլևս չունեք համաժողովրդական աջակցություն։ Պատմությունը Ձեզ՝ որպես արդար դատավոր»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
