Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Հրմշտոց և ծեծ. Դատախազության մոտ իրավիճակը լարված է

Հրմշտոց և ծեծ. Դատախազության մոտ իրավիճակը լարված է
278
Հինգշաբթի, 22 ապրիլի, 2021 թ., 20:24

Ինչպես արդեն հայտնել էինք՝ ընդդիմադիրներն այսօր ՀՀ դատախազության դիմաց հայտարարեցին, որ տալիս են 20 րոպե ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որ վերջինը իջնի և պատասխանի իրենց հարցերին ու իրականացնի իրենց պահանջները: Ժամանակը լրանալուց հետո տեղում իրավիճակը լարվեց: Շենքի մուտքը հսկում են մեծ թվով ոստիկանական ուժեր: Ցուցարարները փորձում են ուժ կիրառելով մտնել դատախազության շենք, ոստիկանները թույլ չեն տալիս, ինչի արդյունքում հրմշտոց և բախումներ են լինում երկու կողմերի միջև:

Ցուցարարները հայհոյանքներ վիրավորական արտահայտություններ են են անում Նիկոլ Փաշինյանի հասցեին:

Հրմշտոց և ծեծ. Դատախազության մոտ իրավիճակը լարված է