«Ժառանգություն»-ը հայտարարություն է տարածել
![]() 379 Ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ., 11:20 «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել. «Ն. Փաշինյանի ինքնիրավ նախընտրական քարոզարշավն արդեն ստեղծում է Հայաստանի կայունության և անվտանգության իրական սպառնալիքներ: Չունենալով որևէ օրինական, պաշտոնական որոշում Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու՝ վարչապետը, ակներև չարաշահելով իր պաշտոնական դիրքը և վարչական հնարավորությունները, գնում է մարզից մարզ՝ սեր և բարեկամություն քարոզելու անվան ներքո, սակայն իրականում անհանդուժողականություն և հակամարտություն է առաջացնում իր քայլերով: Հայաստանի սահմանները, պետության արտաքին և ներքին տնտեսական, սոցիալական պաշտպանունակությունը 44-օրյա պատերազմի ծանր պարտությունից հետո վերականգնելու փոխարեն՝ գործող վարչախումբը, տեսնելով հանրային վստահության ցածր աստիճանը, անիրավաչափ բռնություն և ուժ է կիրառում իր քաղաքացիների հանդեպ, որի ծայրակետը դարձավ Սյունիքում ձախողված ընտրարշավից հետո ձերբակալությունների և քաղաքացիների իրավունքների ոտնահարումների անընդունելի գործողությունը: «Ժառանգություն» կուսակցությունը խոր մտահոգությամբ արձանագրում է, որ նոյեմբերի 9-ի զինադադարի հետո, երբ Ադրբեջանը չի դադարեցրել ուղղակի սպառնալիքները Հայաստանի և Արցախի հանդեպ, չի կատարել զինադադարի հայտարարությամբ նախատեսված կետերը, հայ գերիներին պատանդ է պահում, պարբերաբար գնդակոծում է ՀՀ ճանապարհները և խոչընդոտում ՀՀ ու Արցախի քաղաքացիների ազատ տեղաշարժի և կյանքի իրավունքը, ՀՀ ազգային անվտանգության և ոստիկանության բոլոր ուժերը պետք է ուղղվեն մեր պետության կենսական շահերի պաշտպանությանը և ոչ թե միայն մեկ անձի կամ նրա «Ժառանգությունը» պահանջում է դադարեցնել պատժիչ ու պառակտիչ գործողությունները ՀՀ քաղաքացիների հանդեպ, հարգել և պաշտպանել օրենքներն ու սահմանադրությունը: Այն վարչախումբը, որը պարտություններ և ձախողումներ է կրել արտաքին ու ներքին քաղաքականության մեջ, չի կարող դրանք չեզոքացնել ոստիկանական ուժերով. Հայաստանը ժողովրդավարական պետություն է»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
