Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի առաջ մեր պարտքն է վերակառուցել Հայաստանը նորովի»․ «Քաղաքացու որոշում» ՍԴԿ

«Ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի առաջ մեր պարտքն է վերակառուցել Հայաստանը նորովի»․ «Քաղաքացու որոշում» ՍԴԿ
269
Շաբաթ, 24 ապրիլի, 2021 թ., 18:16

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել․ «Այսօր մենք մեր խոնարհումն ենք բերում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Գլխավոր դասը, որ մենք պիտի առնենք մեր պատմությունից այն է, որ միայն ինքնիշխանության և ներքին համերաշխության շուրջ կոնսոլիդացված ազգերն են կարողանում պահպանել իրենց գոյությունը և զարգացման հնարավորությունները պատմության խառնակ ժամանակներում։
Ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի առաջ մեր պարտքն է վերակառուցել Հայաստանը նորովի և համախմբել ծանր հարվածներից պառակտված ժողովրդին»։