Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Թուրքիան ու Ադրբեջանն ավելի շատ անհանգստանում են մեր շատանալուց, հզորանալուց, զարգանալուց»․ Դավիթ Սանասարյան

«Թուրքիան ու Ադրբեջանն ավելի շատ անհանգստանում են մեր շատանալուց, հզորանալուց, զարգանալուց»․ Դավիթ Սանասարյան
321
Շաբաթ, 24 ապրիլի, 2021 թ., 23:16

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թուրքիան ու Ադրբեջանն ավելի շատ անհանգստանում են մեր շատանալուց, հզորանալուց, զարգանալուց, քան աշխարհի պետությունների կողմից Հայոց Ցեղասապանությունը ճանաչելուց։
Կգա մի օր, որ մենք կունենանք արժանապատիվ, հզոր ու ինքնիշխան Հայաստան, և այդ օրը Ցեղասպանության համար ներողություն կխնդրի նաև Թուրքիան։
Շնորհակալություն ԱՄՆ նախագահ Բայդենին ու Ցեղասպանությունը ճանաչած մյուս պետությունների ղեկավարներին։ Մենք նույնպես ցավում ենք և ձեր կողքին ենք լինելու ձեր պատմության ցավալի իրադարձությունների հիշատակի օրերին»։