ԱՄՆ-ը պետք է օգնի Արցախի անմեղ քաղաքացիներին՝ բնակվելու սեփական հողի վրա. կոնգրեսական
![]() 293 Կիրակի, 25 ապրիլի, 2021 թ., 10:44 ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեն կարծում է, որ այսօր՝ Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց, նմանօրինակ գործողություններն աշխարհի տարբեր կետերում շարունակվում են: Այս մասին նա խոսել է «Արմենպրես»-ին տրամադրված ուղերձում: Նախորդ տարվա նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմը, որի ընթացքում Արցախի դեմ հարձակման ժամանակ նոր կոտորածներ կազմակերպվեցին ադրբեջանցիների և թուրքերի կողմից, մեզ հիշեցրեց, որ խնդիրն անցյալում չի մնացել»,- նշել է Փալոնեն՝ ընդգծելով, որ պատերազմի ընթացքում հայերի դեմ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվել, ռմբակոծվել են քաղաքացիական բնակավայրեր: «Կարծում եմ՝ ԱՄՆ-ն այստեղ ավելի առանցքային դերակատարում պետք է ունենա՝ վերջ տալով ագրեսիային, թուրքերի ծավալապաշտական նկրտումներին: Նա պետք է օգնի Արցախի անմեղ քաղաքացիներին՝ բնակվելու սեփական հողի վրա: ԱՄՆ նախկին վարչակազմի օրոք Միացյալ Նահանգներն ասես «ձեռքերը լվացել էր» տարածաշրջանից, և կարծում եմ՝ հենց դա էր գլխավոր պատճառներից մեկը, թե ինչու թուրքերն ու ադրբեջանցիները որոշեցին հարձակվել Արցախի վրա»,- հայտարարել է Փալոնեն: Նա հիշեցրել է, որ ավելի քան հարյուր կոնգրեսականների ստորագրությամբ նամակ են ուղարկել ԱՄՆ նախագահ Բայդենին՝ կոչ անելով օգտագործել դիվանագիտական բոլոր հնարավոր գործիքները Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու նպատակով: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
