Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հիմա Փաշինյանը ռուսական կողմի համար նույն Մեշոկ Պապիի ֆունկցիան է տանում»․ Էմին Երիցյան

«Հիմա Փաշինյանը ռուսական կողմի համար նույն Մեշոկ Պապիի ֆունկցիան է տանում»․ Էմին Երիցյան
279
Չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ., 00:28

Հայաստանի համայնքների ասոցիացիայի նախագահ Էմին Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արևմտականների ու նրանց մոտ ապագայի մասին մի քանի նկատառում
Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն Հայաստանում մինչ այս գործող բոլոր քաղաքական գործիչներից ու քաղուժերից ամենաարևմտականն էին։
Այն քայլերը, որ նա արել է ռեալ պոլիտիկայում Արևմուտքի հետ ինտեգրացիայի ուղղությամբ, ոչնչի հետ համեմատել չի լինի։ Կարելի է նույնիսկ ենթադրել, որ ինչ-որ պահ Ռուսաստանը Սարգսյանին չներեց հենց այդ քաղաքականության համար։
Կան ծայրահեղ (ցուցադրական) արևմտականներ, որոնք մինչև հիմա էլ քարոզում են, իբր դա Արևմուտքն է փափուկ ճնշմամբ Սարգսյանի կառավարությանը ստիպել համագործակցել։
2018-ին արևմտյան կողմնորոշմամբ հկ-ները, անհատները, լրատվամիջոցները, քաղաքական խմբերը մեծ դեր խաղացին շարժման մասսայականացմանը, իշխանությունների դեմ ու հանուն հեղափոխության քարոզչությանը։ Այսօր էլ դա անում են։
Բայց ինչպես 2018-ին, այնպես էլ հիմա արևմտականները Հայաստանի քաղաքական լանդշաֆտում չունեն լուրջ ներկայացվածություն՝ մրցունակ քաղաքական միավոր (ներ)։
2018-ին, ըստ էության, Փաշինյանը չէր թողնում արևմտականներին հարթակում հայտնվել՝ բայց պահում էր «կալպակի» տակ։ Արդյունքում, ԱԺ ԻՔ խմբակցությունում շատ կան արևմտականներ։
Ինչպես 2018-ին, այնպես էլ հիմա արևմտականները ֆուլ աջակցում են նրան (չնայած նույնքան համոզված են վերջինիս ռուսական պատրոնաժի մասին)։ Պատճառն այն է, որ Փաշինյանին դիտարկել են միջանկյալ փուլ քաղաքական իրենց մասակցության համար, ինչպես նաև սեփական մրցունակ քաղաքական միավորները չունենալու պատճառով ստիպված են կառչել Փաշինյանից։ Հատկապես, որ տեսադաշտում Փաշինյանի այլընտրանքը Քոչարյանն է։
Քոչարյանը ճիշտ է գնահատում, ասելով, որ ընտրությունը երկբևեռ են լինելու։ Փաշինյանն է 2018-ից այդպես կառուցել, հիմա էլ պատերազմի հետևանքները՝ վրադիր։ Նա էր, որ 2018-ի ընտրությունները դարձրեց մեկ դարպասով ֆուտբոլային խաղ՝ հնարավորություն չտալով հեղափոխական կամ լոյալ այլ ուժերին ձևավորվելու։
Հիմա Փաշինյանը ռուսական կողմի համար նույն Մեշոկ Պապիի ֆունկցիան է տանում՝ իր «մեշոկ»-ի մեջ կհավաքի, կմագնիսի արևմտականներին, մյուս միավորներին խաղի տեղ չթողնելով ու․․․․․ արևմտականներին վերահսկելի, հեքիաթի սրինգի երաժշտության տակ կտանի խաղից դուրս վիճակի»։