«Հայրենիք»-ը կգնա՞ ՀՀԿ-ի հետ դաշինքի․ «Հրապարակ»
![]() 266 Չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ., 09:28 «Հրապարակ». թերթը գրում է․ «ՀՀԿ-ն կարծես թե մտադիր է մասնակցել արտահերթ ընտրություններին, բայց դեռ չեն կողմնորոշվում, թե ինչ ֆորմատով։ Երեկ Էդուարդ Շարմազանովն էր գրառում արել այդ մասին ու նաև ակնարկել, որ ՀՀԿ-ն պետք է միայնակ մասնակցի ընտրություններին։ «Հանրապետականը պետք է պայքարի ու այդ պայքարում չպետք է լինի որևէ մեկի կցորդը, այլ պայքարի բաց ճակատով ու հանուն ազգային Հայաստանի»,- գրել էր Շարմազանովը։ Տևական ժամանակ է՝ ՀՀԿ-ի ներսում քննարկումներ և վեճ կա՝ գնալ դաշինքո՞վ, թե՞ միայնակ։ Դաշինքի հարցում էլ քննարկվում է Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության հետ գնալու հարցը։ Վանեցյանի թիմում էլ կան տարաձայնություններ․ ոմանք կարծում, որ ՀՀԿ-ի հետ գնալով՝ իրենք ավելի շատ կկորցնեն, և նախկինների պիտակը կվնասի իրենց, Նիկոլն էլ իրենց կթիրախավորի։ Բացի այդ, համարում են, որ «Հայրենիքն» այսօր արդեն բավարար քանակի տարածքային կառույցներ ունի, մոտ 4 հազար վստահված անձ են ցուցակագրել, միայն 7 հազար անդամագրման դիմում կա, և կարող են միայնակ մասնակցել ընտրություններին։ Մանավանդ, որ այդքան ռեսուրս ու նաև ֆինանսներ ունեն, ինչը նույնպես շատ կարևոր է։ Իսկ եթե այլ ելք չկա, և գնալու են ՀՀԿ-ի հետ դաշինքով, ապա «կարկառուն» հանրապետականները չպետք է լինեն այդ ցուցակում, որ իրենք նախկինների հետ շատ չասոցացվեն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
