«Ո՞րն է ամեն գնով աթոռին մնալու այս համառության պատճառը». Տիգրան Պասկևիչյան
![]() 284 Չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ., 16:04 Գրող, հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՊԱՇԽԱՐԱՆՔԻ ԲԱՑԱՌՈՒՄԸ Ասում են՝ հրաժարականից հետո պաշտոնակատար մնալու սահմանադրական արգելք չկա։ Չեմ վիճում, մասնագետ չեմ։ Բայց սահմանադրական պարտադրանք էլ չկա, որ հրաժարյալ վարչապետն անպայման պետք է պաշտոնակատար լինի։ Ուրեմն՝ ո՞րն է ամեն գնով աթոռին մնալու այս համառության պատճառը։ Դրանք մի քանիսն են. ա) վարչական ռեսուրսն անմիջականորեն և ուղիղ կառավարելու մղումը՝ ակնկալվող հույսով, բ) սեփական թիմում ոչ մեկին չվստահելու տխուր իրողությունը (մենակապետություն), գ) կախվածությունն իշխանական բարիքից՝ բարձր աթոռ, տրանսպորտ, պահպանություն և այլն, դ) ձև տալը, թե սա (ԱԺ ընտրությունները) շարքային միջոցառում է և ոչ մի կապ չունի պատերազմի ու խայտառակ պարտության հետ։ Վերջինն ամենահավանականն է, եթե գործադիր իշխանության ղեկավարը չի հրաժարվում առհասարակ և չի գնում կուսանաց անապատ ճգնելու»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
