«Իր հանգիստը ՀՀ-ից դուրս վայելող այս անձին պետք է պատժել քրեական օրենքով». Գևորգ Պետրոսյան
![]() 329 Ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ., 11:28 Այսօր՝ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ նախագծի հեղինակ Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ քաղաքացին իրավունք ունի պետությունից ստանալ ճիշտ տեղեկատվություն: «Քաղաքացին ունի ճիշտ կառավարվելու իրավունք և դրա կարևոր տարր է հանդիսանում իշխանությունից ճիշտ տեղեկատվություն ստանալու հնարավորությունը»,- ասաց Գևորգ Պետրոսյանը՝ որպես օրինակ բերելով պատերազմական իրավիճակում ՀՀ քաղաքացիներին գիտակցված կեղծ տեղեկատվության մատուցելու քաղաքականությունը: «Պաշտպանության նախարարության լիազորված անձը, որն այսօր, ըստ շրջանառվող լուրերի, արդեն իսկ իր հանգիստը վայելում է Հայաստանից դուրս, 43 օր ասում էր՝ մենք պատերազմը հաղթելու ենք, 43 օր ապատեղեկատվություն ա մատուցում ամենաբարձր մակադակով և միայն 44-րդ օրը պարզվում ա, որ մենք պատերազմը պարտվել ենք ամենախայտառակ ձևով: Էս նախագիծը չունի որևէ անձի դեմ ուղղվածություն: Սրա իմաստն էն ա, որ պետական ծառայողը զսպվածություն ունենա, պատասխանատվության զգացում ունենա, և էն ինֆորմացիան, որն իսկապես ունի հանրային նշանակություն, որ դրան սպասում է ողջ ազգաբնակչությունը, մի քիչ զսպաշապիկ ունենա, իմանա՝ ինչ է հայտարարում...: Խոսքս Արծրուն Հովհաննիսյանի մասին է: Նա չի եղել, ասենք, ճաշարանի գլխավոր խոհարարը, նա եղել է լիազորված անձ, և հասարակությունը նրանից և՛ բարոյական, և՛ իրավական իրավունք ուներ՝ ստանալու ճիշտ տեղեկատվություն...: Հելնել 43 օր ասել՝ «մենք հաղթելու ենք», «ես որ համոզված չլինեմ, չեմ ասի», «էս են ենք գրավում, էն ենք գրավում», բայց վերջում պարզվի, որ մենք էսքան զոհ ունենք, էսքան հաշմանդամ, էսքան տարածքի կորուստ: Ես գտնում եմ, որ սա քրեական օրենքով պատժելու ենթակա արարք է: Սա է նախագծի նպատակը»,- ասաց Պետրոսյանը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
