«Որևէ մեկը թող մեղմացնող արդարացում չմոգոնի նախկին տոտալիտար համակարգը փրկելու համար». Արմեն Դանիելյան
![]() 253 Կիրակի, 02 մայիսի, 2021 թ., 16:24 ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ու երբեք որևէ մեկը թող որևէ մեղմացնող արդարացում չմոգոնի նախկին տոտալիտար համակարգը փրկելու կամ վերակենդանացնելու համար: Եվ մեղքը մի՛ գցեք ժամանակների վրա, թե ժամանակներն այդպիսին են եղել: Բայց ծանր ժամանակներում մարդիկ են եղել, որ կարողացել են հպարտ և կարգին մարդու կեցվածք ունենալ: Պարադոքսալ է, բայց լավ ժամանակներ երբեք չեն լինում: Ամենակարևորն այն է, թե մեզանից յուրաքանչյուրը ինչպես է դրսևորում ինքն իրեն այդ ժամանակների մեջ: Ու ի՞նչ, մենք սպասում ենք փափուկ, բամբակային ժամանակների՞: Կամ մենք երբևիցե իրավունք ունե՞նք սեփական ստորություններն արդարացնել ժամանակներով: Դե եկեք արդարացնենք. շուրջ երեսուն տարի իշխանությունները զբաղված են եղել թալանով, իսկ ժողովրդին ասել են՝ բանակ ենք պահում: Արդարացում միշտ կա ու կգտնվի: Ամեն մարդ ունի ընտրության իրավունք: Երբ ինչ֊որ մեկը ընտրում է ստորությունը, սկսում է դա արդարացնել ժամանակներով: Ու կոշիկի տակացու լիզող, ծաղկավոր անցյալ ունեցող ու ժողովրդի ատելությունը վայելող դեգեներատները թող իրենց անցյալի ստորությունները չփորձեն մաքրագրել վատ ժամանակներով...»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
