«Այս ձևակերպումը պատահական չի արվել». Տիգրան Աբրահամյան
![]() 489 Երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ., 17:52 «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի ԱԺ նախագահը նախօրեին արձագանքել է Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավարի՝ թվիթերյան էջում կատարած գրառմանը, որում վերջինս նշել էր, որ հունիսին Ստեփանակերտն անցնելու է զորքերի վերահսկողության տակ: Նպատակ չունեմ անդրադառնալու ադրբեջանական ՀԿ-ին խորհրդարանի նախագահի մակարդակով արձագանքելուն կամ երեկվանից քննարկվող «ուղղահայացի» մասին թեմային: Ինձ այս հայտարարության մեջ այլ բան է մտահոգում: Արթուր Թովմասյանն իր հայտարարությունում ընդգծում է՝ «այսօր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահ ուժերն ու Արցախի բանակն են»։ Հայաստանի ու Արցախի իշխանություններն այսօր կոնսեսուս են ձևավորել առ այն, որ Հայաստանի համար Արցախի թեման փակ է, իսկ Հայաստանի՝ «ձեռքեր լվանալը»՝ օրինաչափություն: Արցախն արձանագրում է առկա տխուր իրականությունը: Չեմ էլ կարծում, որ Արցախում գտնվի մի մարդ, ով Հայաստանի՝ Արցախի անվտանգության երաշխավորի առաքելությունից հրաժարվելը նորմալ կամ բնական կդիտարկի: Այլ բան է, որ Հայաստանի գործող իշխանություններն ինչպես այս, այնպես էլ՝ մեր ժողովրդի համար օրակարգային համարվող այլ հարցերից վաղուց հրաժարվել են: ԱԺ նախագահի այս հայտարարության մեջ նույնիսկ ներքին ցավ եմ տեսնում, որն արձանագրում է, որ Հայաստանն այս գործընթացում այլևս չկա, իսկ Արցախին մենակ է թողել, ինչը 2020-ի ողբերգության հաջորդ փուլի ամրագրումն է: Այնուհանդերձ, ի հեճույքս Հայաստանի կամ երրորդ երկրների տարբեր ուժերի, չեմ կարող չարձանագրել, որ անկախ Հայաստանի այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունից, Հայաստանում ու Սփյուռքում կան մեծ թվով մարդիկ, ովքեր իրենց համարում են Արցախի անմնացորդ մասնիկը, պատասխանատվություն են կրում Արցախի վաղվա օրվա համար: Ըստ այդմ՝ որքան էլ այսօրվա, վաղվա կամ մյուս օրվա կառավարությունները հրաժարվեն Արցախի անվտանգության ապահովման իրենց պատմական դերակատարությունից, միշտ էլ մեր հանրության մեջ կգտնվեն անհատներ, խմբեր, ուժեր, ովքեր արտաքին սպառնալիքի դեպքում կլինեն Արցախում և իրենց դերակատարությունը կունենան Արցախի և Արցախում ապրող մեր հայրենակիցների պաշտպանության ապահովման գործում»: |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
11912:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
15511:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20010:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12009:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11709:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
409Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
393Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
378Երեկ, 15:52
