«Ռուսաստանն էլ ոչ մեկին պետք չէ». Արթուր Դանիելյան
![]() 281 Երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ., 19:28 «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրավիճակը կայուն ծանր է: ԱՄՆ-ն պնդում է, որ Արցախի կարգավիճակը պետք է քննարկել (սա դեռ չի նշանակում, որ իրենք դա իրականում ուզում են): Ռուսաստանը պնդում է, որ հիմա չի կարելի կարգավիճակի հարց քննարկել: Պարզ է, որ էդ «հիման» կախված է Ադրբեջանի՝ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ մտնելու հետ, ինչը չի ստացվում: Ադրբեջանը չի կարում գա, մասնակցի ԵԱՏՄ նիստին, քանի որ Հայաստանը դա արգելափակում է: Հայաստանն Ադրբեջանին արգելափակում է, իբր թե, գերիների չլուծված խնդրի պատճառով: Իրականում, թե՛ գերիները, և թե՛ հրավերի բացակայությունն ընդամենը հարմար առիթներ են: Իսկ հարմար է դա, որովհետև Ռուսաստանն էլ ոչ մեկին պետք չէ: Հայերիս այն պետք էր, որ թուրքերից պաշտպանի, թուրքերին այն պետք էր, որ չպաշտպանի: Իրավիճակի միակ լուծումը կարող էր լինել իշխանափոխությունը կա՛մ Հայաստանում, կա՛մ Ադրբեջանում: Բայց եթե հեռացնեն Փաշինյանին, ապա հաջորդը պիտի իր վրա ստանձնի Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու առաքելությունը, ինչը քչերը կհամաձայնվեն անել: Իսկ Ալիևին հանելը էս պահին անհնար է, քանի որ չկա ոչ մի երաշխիք, որ հաջորդը չի շարունակի նույն գիծը: Հետո, դուզը խոսենք, եթե դավաճան վիժվածքին հանել չի ստացվում, տո դաժը մոր քֆուր կերած տպերը զուտ ձևի համար մի թեկնածու չեն առաջադրում, ո՞նց են հաղթանակած դիկտատորին հեռացնելու: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
