«Լավրովն Ալիևին փոխանցելու է հայկական քայլերի հաջորդականությունը». Հայկ Մարտիրոսյան
![]() 329 Չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ., 16:48 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալիևը գերիներին պահում է՝ առավելապես Սյունիքի միջանցքի ստացումը Հայաստանում հոժար լռությամբ ապահովելու համար: Պայմանավորվածությունը, անշուշտ, գաղտնի է իր երևանյան կատարածուի և մոսկովյան գործընկերոջ հետ: Երեք գերի երեկ ազատեց, ի թիվս այլ գործոնների, նաև հայերին ազդակ հղելու, որ դա հնարավոր է, եթե և երբ միջանցքը տրամադրվի: Լավրովն այսօր Երևան է ժամանում՝ միջանցքի բացման մանրամասները գաղտնի ռեժիմով քննարկելու համար: Բացառված չէ, որ Հայաստանի առանձին հատվածների հանձնումն անվերադարձ դարձնելու նպատակով «խաղաղության համապարփակ պայմանագիր» են պատրաստում, որ հավերժական կապիտուլյացիայի և հավերժական կորստի երդմնագիր կարող է լինել: Լավրովի այցը ոչ մի լավ բան իր հետ չի բերելու, թեև դա ժողովրդին վաճառվելու է, մասնավորապես, որպես գերիների ազատման ուղղությամբ լուրջ աշխատանք: Երևանից Բաքու մեկնելով՝ Լավրովն Ալիևին փոխանցելու է հայկական քայլերի հաջորդականությունն ու ստանալու այդ ամենի դիմաց իրենց վարձը: Եվ այս ամենին հայ ժողովուրդը շարունակելու է հետևել կողքից՝ կարծես՝ իրեն ու իր երկիրը չեն վաճառում: Կարծես՝ իրեն ու իր երկիրը չեն հետևողականորեն ոչնչացնում»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
