«Դուք Շերլոք Հոլմսը չեք». Նաիրա Զոհրաբյան
![]() 279 Ուրբաթ, 07 մայիսի, 2021 թ., 14:12 ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարո՛ն դատախազ, դուք Շերլոք Հոլմսը չեք Արցախը հանձնված է թուրքին, Շուշին թուրքին հանձնելու հետ կապված բազմաթիվ հարցեր կան, երբևէ զենք չբռնած նորակոչիկներին բայրաքթարների տակ տանելու հրաման տվողների հետ կապված բազմաթիվ հարցեր կան, գերեվարված մեր տղաներին շրջափակման մեջ լքելու հետ կապված լիքը հարցեր կան, Արցախի պաշտպանական բունկերն «օբշի դվոր» սարքելու հետ կապված անվտանգային լրջագույն հարցեր կան, Սյունիքի գյուղերից մետր առ մետր թուրքին տալու հետ կապված հարցեր կան ու արդեն հարյուրավոր քրեական գործեր պիտի հարուցված լինեին և պատերազմից յոթ ամիս անց մենք առնվազն մի շարք հարցերի պատասխաններ պիտի կարողանայինք տալ հանրությանը, սակայն ՀՀ գլխավոր դատախազն ԱԺ ամբիոնից հայտարարում է, թե ԲՀԿ նախագահի գործը երկար է քննվելու, որովհետև խոսքը վերաբերում է հազարավոր անձանց ներգրավմամբ մեծ ծավալներ ստացած հանցավոր դրսևորումների։ Էս դուք լո՞ւրջ եք ասում, պարո՛ն դատախազ։ Թե՞ ընտրություններին ընդառաջ նավսյակի մի հատ զոնդաժ անելու հրահանգ եք ստացել վերին գերագույնից։ Ի՞նչ հանցագործություն, այն էլ՝ հազարավոր անձանց ներգրավմամբ։ Որ էդ «հազարավոր ներգրավված» անձանցից ձեր մի քանի հարյուր քննիչները, որոնց երկրի անվտանգությանն առնչվող լրջագույն գործերի քննությունից կտրել դրել եք Ծառուկյանի գործի վրա, մինչ այս պահը ձեր ուզած մի նախադասությունը պոկած լինեին, հիմա ԱԱԾ-ն Լևիտանի ձայնով մի ահասարսուռ ռեպորտաժ էր սարքել դարի հանցագործության մասին։ Չէ, ես չեմ բացառում, որ դուք որպես ոլորտի պրոֆեսիոնալ, մանրամասն տեղյակ եք Կապրիվիի գործին (Caprivi treason trial), երբ Նամիբիայի կառավարությունը 2002 թվականին մեծ քրեական գործ սկսեց մի խումբ անձանց դեմ և այդ գործի որոշ դրվագներով քննությունը մինչ օրս չի ավարտվել ու ուզում եք էդ ռեկորդն անցնել։ Կամ՝ ուզում եք «խփել» Ավստրալիայում Լանցենկիրխենի ջրամբարի գործի քննության ռեկորդը, որը տևել է 30 տարի։ Չգիտեմ՝ Ծառուկյանի դեմ թխված սյուրռեալիստական էս գործից ի՞նչ կստանաք, բայց որ Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու շանս կա, դա փաստ է։ Հա, մեկ էլ ձեր խոսնակին ասեք՝ ինձ չպատասխանի։ Հեչ հետաքրքիր չի»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
