Տիգրան Խզմալյանը և Արկադի Վարդանյանը դուրս են եկել ԱԺԲ խորհրդի կազմից
![]() 319 Երկուշաբթի, 10 մայիսի, 2021 թ., 13:16 Ազգային-ժողովրդավարական բևեռի հիմնադիր անդամներ Արկադի Վարդանյանը և Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը դուրս են եկել ԱԺԲ խորհրդի կազմից. «Հարգելի՛ հայրենակիցներ, այս հայտարարությամբ տեղեկացնում ենք, որ մենք՝ Ազգային-ժողովրդավարական բևեռի հիմնադիր անդամներ Արկադի Վարդանյանը և իմ գործընկեր, Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, դուրս ենք գալիս ԱԺԲ խորհրդի կազմից և շարունակելու ենք մեր պայքարը Հայաստանի Եվրոպական կուսակցության ձևաչափով։ Ինչո՞ւ մենք ընդունեցինք այս դժվար որոշումը։ Ես և պարոն Խզմալյանը Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հետ միասին 2 տարի առաջ ստեղծեցինք Ազգային-ժողովրդավարական Բևեռը որպես քաղաքական գործիք՝ օրինական ու ժողովրդավարական միջոցներով ռուսական գաղութային իշխանությանը դիմադրելու համար։ Այն ժամանակ շատերին անիրական ու վտանգավոր թվացող այս գաղափարն այսօր դարձավ ազգային-ազատագրական պայքարի դրոշը և գլխավոր կարգախոս։ Մեր համատեղ աշխատանքի բեկումնային պահն էր 2021թ. մարտի 16-ի պատմական երթը, երբ հայ ազգի հազարավոր զավակներ ջահերով մոտեցան Ռուսաստանի դեսպանատանը և պատռեցին ռուս-թուրքական 100-ամյա պայմանագրի պատճենը։ Հենց մեր ընդհանուր ջանքերի շնորհիվ հայ ժողովրդի պայքարը հանուն ապագաղութացման ստեղծեց Արևմուտքի հետ երկխոսության հնարավորությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը ապրիլի 2-ին նամակով պատասխանեց պարոն Խզմալյանի հորդորին՝ օգնել հայ ժողովրդի պայքարին հանուն ինքնիշխանության և ժողովրդավարության։ Նաև մեր աշխատանքի և ազգային զարթոնքի արձագանքն էր ԱՄՆ նախագահ Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Մենք դարձանք Հայաստանում այն միակ ուժը, որի հետ գործընկերական կապեր են հաստատում հայ ժողովրդի իրական դաշնակիցները Եվրոպայում և Ամերիկայում։ Սակայն ռուսական հատուկ ծառայությունները, բնականաբար, դիմադրում են այսպիսի զարգացումներին, և մեզ չեզոքացնելու նրանց ջանքերն այժմ կենտրոնացել են արտահերթ ընտրությունների վրա։ Ռուսաստանի գաղութարար իշխանությունը և դրա տեղացի խամաճիկները՝ Քոչարյանն ու Փաշինյանը, փորձում են լռեցնել, մեկուսացնել, վարկաբեկել մեր պայքարը և մեզ։ Այս պայմաններում Ազգային-ժողովրդավարական Բևեռում առաջացան մարտավարական տարաձայնություններ։ «Արժե՞ արդյոք ընդհանրապես մասնակցել ընտրություններին»,-ասում են ոմանք։ «Միգուցե պետք է փորձել համաժողովրդական անհնազանդության ալիք բարձրացնել և կազմել ժամանակավոր կառավարությո՞ւն»,- ասում են ուրիշները։ Խնդիրը բարդանում է նրանով, որ ՀՀ հակաժողովրդավարական օրենսդրությունը զրկում է ԱԺԲ առաջնորդների զգալի մասին ընտրվելու հնարավորությունից։ Այսպես՝ Ժիրայր Սեֆիլյանի համար խոչընդոտ է հանդիսանում նրան ընդամենը 3 տարի առաջ տրված քաղաքացիությունը, Արա Պապյանի համար՝ նրա երկքաղաքացիությունը, Վարուժան Ավետիսյանի համար՝ նրա հանդեպ 9 ու կես տարվա ազատազրկման սպառնալիքը։ Ստեղծված իրավիճակում, երբ շատ բարձր է ռեժիմի կողմից Բևեռը որակազրկելու և ընտրարշավից հանելու վտանգը, երբ Բևեռի կազմում տարաձայնություններ կան մարտավարության հարցով, մենք՝ Եվրոպական կուսակցության ներկայացուցիչներս, ովքեր վերջին շրջանում ձևավորում էին Ազգային-ժողովրդավարական Բևեռի ռազմավարությունն ու օրակարգը, որոշում ենք ընդունել «մատյան գնդի» դերը ստանձնելու և անհրաժեշտության դեպքում փոխարինելու մեր գործընկերներին քաղաքական Ավարայրի այս ճակատամարտում։ Մենք գնալու ենք ընտրությունների, որպեսզի հայ ժողովուրդը և մեր իրական դաշնակիցներն Արևմուտքում ունենան Հայաստանում ժողովրդավարական միջոցներով ապագաղութացումն իրականացնող քաղաքական հենարան»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
