«Մեզ երեսով են տալիս Օսիպյանին. էլի՛ մարդկանց կարող են երեսով տալ». Փաշինյան
![]() 393 Երկուշաբթի, 10 մայիսի, 2021 թ., 20:08 ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց, որ Արցախյան հարցի վերաբերյալ իր կողմից պարբերաբար ներկայացված հաշվետվություններից և պարզաբանումներից հետո ընդդիմությունը որևէ բովանդակային հակադարձում չի արել: Անդրադառնալով իրենց որդեգրած քաղաքականությանը՝ Փաշինյանն ասաց. «Մենք միշտ չէ, որ գնացել ենք մեր քաղաքական շահի հետևից, սա ճշմարտություն է, բայց մենք միշտ գնացել ենք մեր հայտարարած արժեքների հետևից: Հեղափոխությունից առաջ մենք հայտարարել ենք, որ վենդետաներ չեն լինելու, և դրանք չեն եղել: Այո՛, մենք խոսել ենք արդարության և արդարադատության մասին, և էլի եմ ասում՝ վենդետաներ չեն եղել այն պայմաններում, երբ որ մենք ունեինք անսահմանափակ իշխանություն ժողովրդի կողմից տրված: Մենք խոստացել էինք որ կադրային ջարդ չի լինելու, և բոլորն ունենալու են նոր Հայաստանը կառուցելուն մասնակցելու իրենց հնարավորությունը: Հիմա մեզ երեսով են տալիս Օսիպյանին, ինչի՞ մենակ Օսիպյանին. էլի՛ մարդկանց կարող են երեսով տալ: Բայց ես հենց այս ֆոնին ուզում են ընդգծել այն, ինչ տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության հետ: 88 հոգանոց խմբակցությունն, անցնելով ամենադաժան փորձությունների միջով, այսօր միասնական է և կատարել է իր ամենամեծ առաքելությունը՝ ժողովրդից ստացած իշխանությունը վերադարձնում է ժողովրդին»,- հայտարարեց Փաշինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
