«Նախկիններին չի՛ ստացվի ընտրվել նաև իրենց ռեսուրսներով, փողերով». Էդմոն Մարուքյան
![]() 184 Երկուշաբթի, 10 մայիսի, 2021 թ., 22:16 ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում նշել է, որ Նիկոլ Փաշինյանը թարմ է պահում նախկինների գործոնը, որպեսզի այն օգտագործելով՝ կարողանա վերարտադրվել: «Փաշինյանն ունի ինչ-որ էլեկտորատ, կարող է՝ 15 կամ 20 տոկոս է, դա իր էլեկտորատն է, դրա հետ կա նաև 15-ից 20 տոկոս էլեկտորատ, ովքեր գնալու են մերժելու, որպեսզի բացառեն, որպեսզի թույլ չտան։ Եվ դա հասկանալով՝ Փաշինյանն օգտագործում է նախկինների գործոնը։ Ես էլ ասում եմ՝ երեք տարի առաջ ժողովուրդը մերժել է այդ բարքերն ու համակարգը, եթե ձեզ թվում է՝ ժողովուրդը մերժել է միայն Սերժ Սարգսյանին, դուք սխալվում եք, ժողովուրդը մերժել է համակարգը, որի մեջ և՛ Սերժ Սարգսյանն է, և՛ Ռոբերտ Քոչարյանն է։ Բոլորն են, ովքեր եղել են իշխանություն նախկինում։ Հիմա դուք չեք կարող ասել՝ դուք ռեբրենդիգ եք եղել և ժողովրդին ասել, որ ձեզ ընտրեն։ Դա նաև չի ստացվի ձեր ռեսուրսներով փողերով և այլն։ Ժողովուրդը փոխվել է՝ թաղային հեղինակությամբ չի ընտրի մարդ, փողով չի օգնի, փողը չի կարող դոմինանտ ձայն բերել, հետևաբար ես ասում եմ՝ եթե ուզում եք փոփոխություն լինի, դա պետք է լինի ներկա և նախկին իշխանություններից անդին, իրենցից դուրս և այդ հնարավորությունը կա։ Հիմա մարդկանց ի՞նչ են հրամցնում, ասում են՝ ժողովուրդ ջան, հիմա այնպիսի ընտրություն է, որ դուք այլընտրանք չունեք. էլի կամ նախկիններն են կամ գործողն է։ Փաշինյանը սրա վրա երկար է աշխատել»,- ընդգծել է Մարուքյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
