Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Նախագահն ստորագրեց արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիրը

Նախագահն ստորագրեց արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիրը
201
Երկուշաբթի, 10 մայիսի, 2021 թ., 22:24

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2021 թվականի հունիսի 20-ին»,– նշված է փաստաթղթում։
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: